Ղարաբաղի մասին հայտարարությունների համար Թուրքիայում սպառնում են հայ պատգամավորին


Ղարաբաղի մասին հայտարարությունների համար Թուրքիայում սպառնում են հայ պատգամավորին

  • 30-09-2020 11:06:15   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել էր արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող լայնամասշտաբ ռազմական գործողություններին։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու և հայերին ուղղված ատելության խոսքով Թուրքիայում բնակվող հայերին թիրախավորելու համար՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:
 
Փայլանի այս հայտարարությունները բացասական արձագանք են գտել սոցցանցերի թուրք  օգտատերերի և իշխող ու աջակողմյան քաղաքական գործիչների շրջանում:
 
Շատերը սպառնալիքներ են հնչեցնում հայ պատգամավորի հասցեին՝ նրան անվանելով Թուրքիայի թշնամի:
 
Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Այշե Քեշիրն էլ, Twitter-ում անդրադառնալով Փայլանի գրառումներին, գրել է. «Կարծում եմ՝ Կարո Փայլանը մոռացել է, որ Թուրքիայի խորհրդարանի անդամ է»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը