Կաթողիկոսը հորդորել է աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ կազմակերպել հանգանակություններ


Կաթողիկոսը հորդորել է աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ կազմակերպել հանգանակություններ

  • 30-09-2020 11:38:36   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

 
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
 
Արցախի Հանրապետության շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայոց Եկեղեցու թեմերին և համայնքներին։
 
Մասնավոր հանձնարարական է տրվել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդին, հայաստանյան թեմակալ առաջնորդներին և եկեղեցական բոլոր կառույցներին՝ սատար լինելու հայոց բանակին և հնարավոր օժանդակություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հորդոր է ուղղել աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ կազմակերպել հանգանակություններ՝ հավաքված միջոցները ծառայեցնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախանշված «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին՝ ի նպաստ հայրենիքի առջև ծառացած դժվարությունների հաղթահարման։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն