Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ


Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

  • 30-09-2020 11:43:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ստորագրել է 2020 թվականի ապրիլի 7-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին օրենքը,

«Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջև Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին»» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2013 թվականի ապրիլի 19-ին կնքված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված՝ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր»» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն