Երևանում և Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում սպասվում են գազամատակարարման պլանային ընդհատումներ


Երևանում և Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում սպասվում են գազամատակարարման պլանային ընդհատումներ

  • 30-09-2020 12:18:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 1-ին ժամը 08:00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հերացի, Ալ.Մանուկյան, Չարենցի, Այգեստան, Սայաթ-Նովայի, Շ.Տալյան, Վրացյան, Եր.Քոչարի, Վարդանանց, Զավարյան, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: 
 
«Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 1-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
 
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play