Գիշերը Արցախի սահմանում մարտերը չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ երեկ․ Հովհաննիսյան


Գիշերը Արցախի սահմանում մարտերը չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ երեկ․ Հովհաննիսյան

  • 30-09-2020 12:34:12   | Հայաստան  |  Քաղաքական

 
«Գիշերը Արցախի սահմանի ողջ երկայնքով շարունակել են ընթանալ գիշերային մարտեր։ Դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ երեկ, բայց տեղ-տեղ եղել են և հրետանային հրետակոծություններ։ Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների։ Մասնավորապես՝ ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել։ Այս պահին այդտեղ ընթանում են մարտեր»,- տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ:
 
Հովհաննիսյնաը նշեց, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում՝ հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի։
 
«Մեր ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են։ Ունենք զոհեր, որոնց մասին կհայտնենք։ Հակառակորդը ևս կրել է կորուստներ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ զրահատեխնիկայի»,- նշեց Հովհաննիսյանը։
Նոյյան տապան  -   Քաղաքական