Արցախում բունկերի պայթեցման մասին լուրը կեղծ է, լուսանկարը՝ հին


Արցախում բունկերի պայթեցման մասին լուրը կեղծ է, լուսանկարը՝ հին

  • 30-09-2020 12:48:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց ռազմական աղբյուրներին, գրել էին, թե ոչնչացվել է բունկեր, որտեղ հայ սպաներ, գեներալներ և հայկական զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել։ Նշվում էր, թե «մահացու» հարվածը հասցվել է Harop-ի կործանիչ ԱԹՍ-ով։
 
Որպես ապացույց կցված էր նաև կործանիչի լուսանկարը
 
Նախ նշենք, որ հրապարակված լուսանկարն առնվազն 4 տարվա հնություն ունի։ Համացանցում այն հայտնվել է  դեռևս 2016 թվականին։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից բունկերի պայթեցմանը՝ հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
 
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ Արցախի պաշտպանության բանակից հայտնեցին, որ այս հայտարարությունը բացարձակ ապատեղեկատվություն է։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը