Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Հայաստանում ԻԻՀ դեսպանի հետ


Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Հայաստանում ԻԻՀ դեսպանի հետ

  • 30-09-2020 12:50:59   | Հայաստան  |  Հասարակություն

 
Քիչ առաջ Ազգային ժողովում հանդիպել եմ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ : Այս մասին  Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
 
Հանդիպմանը ներկայացրել եմ վերջին օրերին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի և Արցախի ուղղություններով իրականացվող ագրեսիան՝ անդրադարձ կատարելով նաև այն փաստին, որ հակառակորդը ռազմական գործողություններում ներգրավել է նաև վարձկան ահաբեկիչների:
 
Դեսպան Զոհուրին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի շուրջ՝ հույս հայտնելով, որ խնդիրը կհանգուցալուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, և այս կապակցությամբ փոխանցել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին:
 
Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել վերջին օրերին ծավալված իրադարձությունների մի շարք հանգամանքների վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play