Փառք ազգային փոքրամասնությունների զինվորներին, ովքեր անզիջում կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում․ ԱԺ նախագա


Փառք ազգային փոքրամասնությունների զինվորներին, ովքեր անզիջում կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում․ ԱԺ նախագա

  • 30-09-2020 17:36:36   | Հայաստան  |  Հասարակություն

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
 
«Արզնիում զրուցեցինք ասորի համայնքի մեր եղբայրների հետ ու մեկ անգամ ևս փոխադարձ հավաստիացումներ արեցինք մեր ազգերի բազմադարյա եղբայրության, միասնական ճակատագրի, միմյանց դառնություններն ու բերկրանքները կիսելու և մեր հայրենիքի վերաբերյալ միևնույն զգացմունքներ ունենալու վերաբերյալ։
 
Փառք ազգային փոքրամասնությունների բոլոր զինվորներին, ովքեր այսօր անզիջում կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում»:
Նոյյան տապան  -   Հասարակություն