Պատասխանը կլինի ակնթարթային և կործանարար. ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է


Պատասխանը կլինի ակնթարթային և կործանարար. ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է

  • 30-09-2020 19:02:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
 
«Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝  եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն