Մեկ օրում ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են հակառակորդի 29 տանկ և զրահատեխնիկա, 3 «ՏՕՍ», 1 «Սմերչ» կայանք, 11 ԱԹՍ. Հովհաննիսյան


Մեկ օրում ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են հակառակորդի 29 տանկ և զրահատեխնիկա, 3 «ՏՕՍ», 1 «Սմերչ» կայանք, 11 ԱԹՍ. Հովհաննիսյան

  • 30-09-2020 19:20:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ՊՆ-ն արդեն տեղեկացրել է, որ Ադրբեջանն Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին: 
 
Ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ նշեց, որ այսօր առավոտից Թուրքիայի օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ն մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
 
Նա նշեց, որ օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում-Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ: 
Ա.Հովհաննիսյանը հայտնեց, որ հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: 
 
«Ամբողջ օրվա ընթացքում թեժ մարտերը շարունակվել են հյուսիսային և հարավային ուղղությամբ: Մեր զորքերը հետ են մղել հակառակորդի՝ բավականին փոփոխված ռազմական գրոհները: 24 ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է 130 զինծառայող, 200-ը վիրավոր են, շարքից հանել են 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ՏՕՍ, 1 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանք, 11 ԱԹՍ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը: 
 
Նա նշեց, որ հակառակորդն անդադար փորձում է գործողություններ իրականացնել, սակայն հայկական բանակն արժանի հակահարված է տալիս: 
 
Ա.Հովհաննիսյանը նաև սոցիալական տիրույթում ակտիվ քաղաքացիներին հորդորեց ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները չտարածել:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն