«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների եւ նախագահների հայտարարությունն Արցախի նկատմամբ կիրառված ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ

30-09-2020 19:36:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Մենք խորապես անհանգստացած ենք եւ վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակումով եւ տարածաշրջանում զինված հակամարտության բռնկումով: Ադրբեջանի այս արկածախնդրությունը, որին աջակցում է
Թուրքիան, մարդու միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիան՝  խոշոր տրամաչափի զենքերով խաղաղ բնակչության թիրախավորումը եւ հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածնքների վրա: Մենք հաստատապես համոզված ենք, որ հակամարտության կայուն կարգավորման հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով:
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմքում ընկած մեր համընդհանուր մարդկայնության ոգին սկիզբ է առնում 1915 թ. Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձություններից: Մենք մեր պատմությունից եւ սեփական փորձից գիտենք, որ նույնիսկ ամենադժվարին պահերին լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում եւ հույս են պարգեւում այլոց: Այսօր, երբ ուժի գործադրումն ուղեկցվում է մարդկային կորուստներով, մենք կոչ ենք անում համաշխարհային հանրությանը՝ հանդես գալու հակամարտության էսկալացիայի անհապաղ թուլացման պահանջով եւ օգնելու խաղաղություն հաստատել Արցախի բնակչության համար:
 
Աշխարհը չպետք է անտարբեր դիտորդ լինի: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ օգնելու անհապաղ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների եւ նախագահների հայտարարությունն Արցախի նկատմամբ կիրառված ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ 
Նուբար Աֆեյան, Վարդան Գրեգորյան, Ռուբեն Վարդանյան` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ
Լորդ Արա Դարզի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ
Բժիշկ Թոմ Քաթինա՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 258 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար