Ինչպես են ադրբեջանական Silk way airlines-ի ինքնաթիռները թռիչքներ իրականացրել դեպի Իսրայել


Ինչպես են ադրբեջանական Silk way airlines-ի ինքնաթիռները թռիչքներ իրականացրել դեպի Իսրայել

  • 30-09-2020 19:53:05   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, վկայակոչելով «Ռազմինֆոյին», լուսանկար է հրապարակել, որին կից արել է հետևյալ գրառումը. 
 
«Flightradar24 հարթակում երևում է, որ ադրբեջանական Silk way airlines ավիաընկերության (որի մասնաբաժինների զգալի հատվածը պատկանում է Իլհամ Ալիևի դուստր Արզու Ալիևային) երկու տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռ այս պահին թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ: Առաջինը՝ IL-76TD ZP4612-ը, Իսրայելի Ուվդա շրջանի (որտեղ կա ավիաբազա) մոտակայքից թռչում է դեպի Բաքու, մյուսը՝ IL-76TD-90VD-ն, Բաքվից դուրս է եկել, այժմ Վրաստանի օդային տարածքով անցնելով մտել է Թուրքիայի տարածք ու, ամենայն հավանականությամբ, գնում է դեպի Իսրայել»:
Նոյյան տապան  -   Հասարակություն