Սա բացառիկ շանս է մեզ համար ջարդելու թղթեշերեփային կարծրատիպերը ու շրջադարձային բեկելու պատմության ընթացքը. Կարեն Վերանյան
01-10-2020 10:42:52 | Հայաստան | Հասարակություն
Սա բացառիկ շանս է մեզ համար ջարդելու թղթեշերեփային կարծրատիպերը ու շրջադարձային բեկելու պատմության ընթացքը:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վերանյանը, մասնավորապես, նշելով.
«Իրականում այս պատերազմը պատմական բացառիկ հնարավորություն ա հայության համար դրսից ու ներսից կազմաքանդելու ադրբեջան կոչվող ահաբեկչական կազմավորումը ու վերջ դնելու դրան որպես պետություն։
Սա բացառիկ շանս ա մեզ համար ջարդելու թղթեշերեփային կարծրատիպերը ու շրջադարձային բեկելու պատմության ընթացքը։
Ես հավատում եմ, որ այսօր սկսվել է մի գործընթաց, որով Հայաստանն ու Արցախը դառնում են տարածաշրջանային լուրջ խաղացող։