Մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործը վերստին պսակելու ենք հաղթանակով. Գարեգին Բ


Մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործը վերստին պսակելու ենք հաղթանակով. Գարեգին Բ

  • 02-10-2020 14:04:38   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

 
«Սիրելիներ, ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմն են, և մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործը Աստծո օգնականությամբ և ողջ հայության միասնականությամբ վերստին պսակելու ենք հաղթանակով։ Մեզ ոգեշնչում է հայրենասիրական և հաղթական այն ոգին, որով մեր ժողովրդի զավակները շտապում են լրացնել հայրենիքի պաշտպանների շարքերը և միավորել ուժերն ու հնարավորությունները` ի խնդիր անշրջելի հաղթանակի:
 
Այսօր պահն է, որպեսզի ազգովի անվեհեր պայքարով մեր հայրենիքը պաշտպանենք թշնամուց և վկայենք մեր միասնականության ուժն ու ոգու անպարտելիությունը։ Մեր հերոսական մաքառումները՝ արձանագրված հայոց պատմության փառավոր էջերին, ապացուցել են, որ ազգային համախմբումն ու միասնականությունն են հաղթանակներ կերտում և պարզում լուսավոր հորիզոնները մեր գալիքի»,- ասված է Աեմայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան էջի ուղերձում։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն