Տեղական բիզնեսները շարունակում են աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին


Տեղական բիզնեսները շարունակում են աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին

  • 07-10-2020 13:56:28   | Հայաստան  |  Ձեռնարկություններ

Տեղական բիզնեսները շարունակում են աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին:
 
Դրամահավաքին է միացել Ադամյանների ընտանիքը: Ադամյան եղբայրներն իրենց պատկանող «Աթենք» և «Ադամիում» ընկերությունների կողմից 55 մլն դրամ են փոխանցել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու  «Հայաստան» համահայկական հիմնադրամին («Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար») :
 
Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Պաշտպանության բանակին, Հայաստանին և Արցախին աջակցելու նպատակով մենք պետք է ամուր պահենք թիկունքը, լինենք համախմբված և մեր աշխատանքով շարունակենք նպաստել երկրի ու տնտեսության զարգացմանը: 
 
Այսօր կարևոր է բոլորիս ներդրումն ու միասնականությունը:
 
Ադամյանների ընտանիք
Նոյյան տապան  -   Ձեռնարկություններ