«Անգութ կոտորած են արել ОМОН-ի և Կոռնիձորի քաջերը». գնդապետ Գրիշա Սարգսյան


«Անգութ կոտորած են արել ОМОН-ի և Կոռնիձորի քաջերը». գնդապետ Գրիշա Սարգսյան

  • 16-10-2020 16:30:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը ծանր վիրավորումից հետո դեռևս ապաքինման փուլում է, սակայն ամեն վայրկյան պատրաստվում է մեկնել առաջնագիծ: Գնդապետ Սարգսյանը հայտնում է, որ ՄՀՆՋ (ОМОН) և «Կոռնիձոր» ջոկատները, երկու հզոր հայորդիների` Համլետ Մկրտչյանի (Թայֆուն Համո) և Արայիկ Խուդավերդյանի (Կոռնիձորի Արո) շնորհիվ, հյուսիս-արևելյան հատվածում լիովին ջախջախել և հետ են շպրտել թշնամու մեծաքանակ ջոկատին:
 
«Ադրբեջանցիները բազմաթիվ լեշեր են թողել մարտի դաշտում ու սա ընդամենը համարժեք պատասխան է: Մենք խաղաղ բնակիչներ չենք գնդակահարում, մենք սատկացնում ենք մեր երեխայի և տարեց բնակիչների կյանքին սպառնացող թշնամիներին»,- նշեց Գրիշա Սարգսյանը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն