Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ


Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

  • 17-10-2020 11:40:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
 
Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
 
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն