Հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից մարդասիրական զինադադար


Հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից մարդասիրական զինադադար

  • 17-10-2020 22:35:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կրակի դադարի հաստատման վերաբերյալ
 
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
 
Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն