Գիշերը հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը և Քաշաթաղի շրջանի չորս համայնք


Գիշերը հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը և Քաշաթաղի շրջանի չորս համայնք

  • 19-10-2020 10:15:27   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։
 
Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն