ԱԹՍ-ների հարվածներից վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները. ԿԳՄՍՆ


ԱԹՍ-ների հարվածներից վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները. ԿԳՄՍՆ

  • 19-10-2020 10:36:17   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն

 
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
 
«Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել»,- գրված է հայտարարությունում։
Նոյյան տապան  -   Հասարակություն