Սասուն Միքայելյանն Արցախում վիրավորվել է.ArmLur.am


Սասուն Միքայելյանն Արցախում վիրավորվել է.ArmLur.am

  • 19-10-2020 11:46:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը



ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը վիրավորվել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա վիրավորում է ստացել մեջքի և ոտքի շրջանում, բեկորային վնասվածքներ են, նրա վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում:
 
Հիշեցնենք, որ պատերազմի հենց առաջին օրվանից Սասուն Միքայելյանը ԵԿՄ անդամներին հավաքագրում էր՝ սահման ուղարկելու համար եւ ինքն էլ նրանց հետ հավասար Արցախում էր՝ առաջին գծում: Վերջին անգամ նա Երևանում էր հոկտեմբերի 14-ին եւ հաջորդ խմբի հետ մեկնեց Արցախ:
 
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play