Արցախի նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին


Արցախի նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին

  • 19-10-2020 12:40:30   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը:
 
«Գերմանական այս կուսակցության հետ համագործակցում ենք արդեն հինգ տարի: Կարծում եմ՝ պատերազմական այս ծանր օրերին իրենց նախաձեռնությամբ Արցախում գտնվելու փաստը վկայում է այդ համագործակցության արդյունավետության մասին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված խնդիրները և դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը»,- տեղեկացրել է ԱՀ նախագահը:
 
Արցախի նախագահ
Նոյյան տապան  -   Հասարակություն