Ռուսաստանն զբաղեցնում Է 105-րդ տեղը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով


Ռուսաստանն զբաղեցնում Է 105-րդ տեղը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով

  • 19-10-2020 14:54:00   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի Դաշնությունը գտնվում Է 100 հազար բնակչի հաշվով աշխարհում 43-րդ տեղում կորոնավիրուսային վարակով հիվանդացությամբ եւ 105-րդ տեղում մահացության մակարդակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի տեղակալ Ելենա Եժլովան:
 
«Չնայած գրանցվող դեպքերի թվի օրական աճին, այսօրվա դրությամբ Ռուսաստանն զբաղեցնում Է 100 հազար բնակչի հաշվով 43-րդ տեղը հիվանդացության մակադակով եւ 105-րդ տեղը մահացության մակարդակով»,- ասել Է նա միջազգային մասնակցությամբ «Արդի իմունականխարգելումը. մարտահրավերներ, հնարավորություններ, հեռանկարներ» համառուսաստանյան գիտա-գործնական խորհրդաժողովում:
 
Եժլովան նաեւ նշել Է, որ կորոնավիրուսի թեստավորում Է կատարում 858 լաբորատորիա: Ռուսաստանում թեստավորման մակարդակը կազմում Է 327,9 հազար 1 միլիոն բնակչի հաշվով, ինչը, նրա խոսքով՝ շատ բարձր ցուցանիշ Է մյուս երկրների համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը