Իրանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու լուրը ադրբեջանական սադրանք է

19-10-2020 17:05:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնել է, որ ադրբեջանական լրատվամիջոցների այսօր տարածած տեղեկատվությունը, թե Իրանը ոչնչացրել է հայկական անօդաչու թռչող սարք, որը հատել
էր հայ-իրանական սահմանը, կեղծիք է։
 
Տեղեկատվությունը հաստատող որևէ ապացույց հրապարակման մեջ չէր ներկայացվում։
 
Անդրադառնալով թեմային՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող տեղեկատվությունը։
 
Իրանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու լուրը ապատեղեկատվություն է, որը տարածելով՝ Ադրբեջանը փորձում է իր վրայից գցել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքը խախտելու պատասխանատվությունը և սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 236 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար