Հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է. ՊԲ-ն պատերազմական փոքրիկ տեսաբացիկ է հրապարակել


Հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է. ՊԲ-ն պատերազմական փոքրիկ տեսաբացիկ է հրապարակել

  • 19-10-2020 17:41:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է:
 
ՊԲ-ն նշում է, որ պատերազմի Աստծո երդվյալները ինչպես 20-րդ դարավերջի մեր գոյապայքարում, ապրիլյան դիմակայության օրերին, այնպես էլ սեպտեմբերի 27-ին վերսկսված և առայսօր շարունակվող մարտական գործողություններում փայլուն են իրականացնում առաջադրված մարտական խնդիրները՝ անչափելի մեծ կորուստներ պատճառելով թշնամական զինուժի անխտիր բոլոր զորատեսակները ներկայացնող ստորաբաժանումներին և հսկայական աջակցություն ցուցաբերելով  ՊԲ-ի պաշտպանվող ու գրոհող ստորաբաժանումներին:
 
ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի և բազում՝ իրոք վիրտուոզ հրետանավորների մասին դեռ շատ է խոսվելու:
 
ՊԲ-ն ներկայացրել է պատերազմական փոքրիկ տեսաբացիկ, որի հասցեատերերը հրետանավորի բարձր առաքելությունը կատարող բոլոր զինվորականներն են, կամավորականներն ու պահեստազորայինները:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը