Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի 1186 նոր դեպք է գրանցվել. «Ալիք մեդիան»


Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի 1186 նոր դեպք է գրանցվել. «Ալիք մեդիան»

  • 19-10-2020 18:01:38   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հոկտեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 1186 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 18 663 է: Այս մասին, ինչպես հայտնում է «Ալիք մեդիան»՝ գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 
 
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 278 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 8338 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 143:
 
Կորոնավիրուսը ըստ շրջանների.
 
Թբիլիսի՝ 469
Աջարիա՝ 360
Իմերեթի՝ 99
Քվեմո Քարթլի՝ 78
Շիդա Քարթլի՝ 15
Սամեգրելո Զեմո Սվանեթի՝ 73
Կախեթի՝ 46
Գուրիա՝ 25
Մցխեթա Մթիանեթի՝ 14
Սամցխե Ջավախեթի՝ 7
 
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը