Բրիտանահայերը բողոքի ակցիա են անցկացրել BBC-ի դիմաց

19-10-2020 18:35:51   | Մեծ Բրիտանիա  |  Մամլո հաղորդագրություն
Բրիտանահայերը BBC մեդիաընկերության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել «Ամոթ BBC-ին»,  «Ներկայացրեք ճշտմարտությունը», «Զեկուցեք, թե ինչ է կատարվում», «Զեկուցեք, որ նրանք ռմբակոծում  են խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները» կոչերով։  Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները հեռուստաընկերությունից պահանջել են ճիշտ լուսաբանել Արցախում տիրող իրավիճակը։ 
 


«Հավաքը հենց դրա դեմ էր, որ մենք
չենք ուզում, որ BBC-ն բառախաղերով, վերնագրերի մեջ խույս տալով ներկայացնի իրականությունը, այլ ներկայացնի, որ սա միանշանակ ադրբեջանական ագրեսիա է, որ սա նրանց կողմից հրահրված պատերազմ է։ Մենք ձգտում ենք խնդիրը լուծել խաղաղության միջոցով»,- «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում ասել է Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Ալեքսանյանը։ 
 
Նրա խոսքով՝ ցույցին մասնակցել է 150-200 մարդ։ Ակցիան լուսաբանել են լրագրողներ։ 
 
«Մեր թիրախը հենց BBC-ի ունկնդիրն էր, այսինքն՝ երբ բրիտանական հասարակությունը լսում է, BBC-ն ընդունում է որպես ճշմարտության աղբյուր։ Այս միջոցառման շնորհիվ նրանք կսկսեն կասկածի տակ դնել, թե ինչպես է BBC-ն ներկայացնում: Այս առումով, կարելի է ասել, որ հաջողված ակցիա էր»,- նշել է Տիգրան Ալեքսանյանը։ 
 
Այս ցույցից հետո հայերը բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան մոտ։ 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 234 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար