Նորօրյա հերոսներ

20-10-2020 11:13:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


Անշուշտ այս պատերազմի արդյունքների վերլուծությունների մեջ առանձնահատուկ բարձր գնահատականներ են
տրվելու
ՊԲ հրետանավորների գրագետ գործողություններին:
 
Վերջիններս իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել անգամ զորատեսակի պատրաստության ծրագրերով: Նման հրետանավորներից է դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Հակոբյանը՝ իր ենթակաների հետ: Վերջիններս, ի թիվս բազմաթիվ այլ հաջողված գործողությունների, հոկտեմբերի 7-ին խոցել են թշնամու 1 Տ-90 տանկ: Արսեն Հակոբյանը ներկայացված է <<Մարտական ծառայություն>> մեդալի: Նույն կարգի մեդալի է ներկայացվել շարքային Վաչագան Մովսիսյանը՝ մարտական դիրքը <<Տրոպա>>  և այլ հատուկ միջոցներ օգտագործելով գրավել փորձող թշնամական ուժերին հաջողությամբ դիմագրավելու և համառ գործողությունների արդյունքում կասեցնելու համար:
Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելու համար <<Մարտական ծառայություն>> մեդալներով կպարգևատրվեն սերժանտ Տիգրան Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրային Սևակ Աթայանը, կրտսեր սերժանտներ Գևորգ Աթանեսյանը, Սևադա Սիրունյանն ու Դավիթ Ասոյանը, շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, ավագ լեյտենանտ Գևորգ Աթանեսյանը, պայմանագրային զինծառայող Սևադա Հովսեփյանը, շարքայիններ Ռազմիկ Մադաթյանը, Կառլեն Առաքելյանը, Ռուբեն Գևորգյանը, Նարեկ Ավետիսյանը, Սամվել Բաբայանը, կապիտաններ Սերոբ Մելքոնյանն ու Ալեքսանդր Ավագիմյանը, ավագ լեյտենանտ Զոհրաբ Գաբրիելյանը:
Փառք մեր հերոս տղաներին:
 
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
 
 
 
 
  · 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 264 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար