Մեքենաներից մինչև զրահաբաճկոններ ու սնունդ. Ծովագյուղը Արցախի ու առաջնագծում կանգնած զինվորի կողքին է

20-10-2020 13:03:28   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն
 


Արցախին, առաջնագծին և Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Ծովագյուղ համայնքի
ղեկավար Վահրամ Գևորգյանը նվիրաբերել է «Վիլիս» մակնիշի 1 ավտոմեքենա, իսկ նույն համայնքի արոտօգտագործողների միությունը՝ ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Ծովագյուղ համայնքի բնակիչները հավաքել են 4 մլն 801 հազար դրամ, որի շրջանակներում ևս գնվել և նվիրաբերվել է «Վիլիս» մակնիշի 1 ավտոմեքենա:
 
Համայնքի բնակիչներ Ռուբեն Աբրահամյանը և Գոռ Խուդաբաշյանը տրամադրել են 10 մլն դրամ, իսկ Ծովագյուղի ՃՇՇ-ը՝ 13 մլն դրամ: ՃՇՇ-ն տրամադրել է նաև 33 զրահաբաճկոն, 50 զինվորական գլխարկ, սննդի տարբեր տեսակներ:
 
Ծովագյուղ համայնքի բնակիչ Վարազդատ Խուդաբաշյանը Արցախին աջակցելու նպատակով տրամադրել է 400 պարկ ալյուր: Ծովագյուղի համայնքապետարանը առաջնագծին է տրամադրել սնունդ, հեռադիտակներ և 600 անձրևապաշտպան բաճկոն:
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 115 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար