Ախալքալաքում շտապօգնությունը չի աշխատում. բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հաստատվել


Ախալքալաքում շտապօգնությունը չի աշխատում. բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հաստատվել

  • 20-10-2020 14:15:04   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Սամցխե-Ջավախք շրջանի Ախալքալաք քաղաքում շտապօգնությունը չի աշխատում. նախօրեին բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Շտապօգնության աշխատակիցների կոնտակտները դեռևս հաստատման փուլում են՝ հայտնում է «Ալիք մեդիան»:
 
Շրջանում հոկտեմբերի 19-ից ի վեր կորոնավիրուսով վարակման 123 դեպք է արձանագրվել, այստեղից 30-ն արդեն ապաքինվել են: Կարանտինային գոտում է 582, ինքնամեկուսացման մեջ՝ 413 մարդ: Այս մասին հայտարարել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:
 
Ախալքալաքի բնակիչներին, հավանաբար, շտապօգնության ծառայություն կմատուցի Նինոծմինդայի շտապօգնության աշխատակազմը: Այս պահին Ախալքալաքի աշխատակիցներից 5-ից 4-ը վարակված են կորոնավիրուսով, նրանք ինքնամեկուսացման մեջ են:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play