ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի միջոցառումների ծրագրի հայտերի ընդունում
20-10-2020 16:46:54 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը սկսել է 2022 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը:
Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով .
ընդհանուր-հումանիտար
մշակութային
կրթության և գիտության
ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացմանն ուղղված
տեղեկատվության, զանգվածային հաղորդակցության և գրահրատարակչության
սպորտի
զբոսաշրջության
ԱՊՀ անդամ երկրներում 2022 թվականին հայտարարված թեմատիկ տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ:
Ընդունվում են միայն այն նախագծերի հայտերը, որոնցում նախատեսված է ԱՊՀ անդամ առնվազն երեք երկրների մասնակցություն և հյուրընկալող կողմից համաֆինանսավորում, որոնց տարածքում իրականացվելու է ծրագիրը:
Հայտաձևը բեռնելու և դրա լրացման ուղեցույցին, մասնակցության պահանջներին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել http://www.mfgs-sng.org/activity/2841.html հասցեով: Միջոցառումների ծրագրի ձևավորման կանոնակարգը տեղադրված է` http://www.mfgs-sng.org/mfgs/smi/2446.html հասցեով: