Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ


Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

  • 20-10-2020 17:16:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: 
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
 
Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն