Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Վանաձորում և Արարատի մարզում

21-10-2020 12:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի առանձնատների, Նարեկացու փողոցի թիվ 2, 4, 6, Տ. Մեծի պողոտայի թիվ 22ա, 24, 26, Գ. Նժդեհի փողոցի թիվ 9, 11 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
 


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 20.00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այգեգարդ, Այգեպատ, Քաղցրաշեն համայնքների, ինչպես նաև «Արվիկա կլասիկ», «Արաշագ», «Արտաշատի ԲՈՒԱՏ», «Գա-Գա-Էտ»,
«Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «ԼԻԳԱ», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ», «Ռուբադա» և «ՎԿ Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
 
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
 
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 113 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար