Ջրի անվտանգության հարցը՝ ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում


Ջրի անվտանգության հարցը՝ ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում

  • 21-10-2020 13:57:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը լրացուցիչ միջոցառումներ է իրականացնում։
 
Տեսչական մարմնից հայտնում են, որ հարուցվել է մեկ տասնյակից ավելի վարչական վարույթ, որոնց շրջանակում կատարվել են կրկնակի հետազոտություններ, դիտարկվել է առանձին բնակավայրերի ջրամատակարարման համակարգը։
 
Որպես «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման ու սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն իրավասու է մասնավորապես արձանագրվող շեղումների դեպքում կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը կասեցնելու մասին կարգադրագիր տալ մինչեւ շեղումները բացառվեն։ 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն