Հայաստանում աննշան նվազել է տեղային սպառնալիքների բախված օգտատերերի բաժինը


Հայաստանում աննշան նվազել է տեղային սպառնալիքների բախված օգտատերերի բաժինը

  • 21-10-2020 15:58:42   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
Հայաստանում օգտատերերի համակարգիչների 29,3%-ը 2020-ի առաջին եռամսյակում ենթարկվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի։ Նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը Վրաստանում կազմել է 22,6%, Ադրբեջանում՝ 30%։ 
2020-ի հունվար-մարտին հայաստանցի օգտատերերի համակարգիչների 28,7%-ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 23,5%, իսկ Ադրբեջանում՝ 33,9%։
 
2019-ի երկրորդ եռամսյակում հայաստանցի օգտատերերի 33,5%-ն է ենթարկվել նման գրոհների, Վրաստանում դրանք գրանցվել են օգտատերերի 26,6%-ի սարքերում, իսկ Ադրբեջանում՝ սարքերի 39,2%-ում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
 
2020-ի երկրորդ եռամսյակում աշխարհում Malware դասի գոնե մեկ տեղային սպառնալիք հայտնաբերվել է միջին հաշվով 17,05% համակարգիչներում, իսկ առաջին եռամսյակում՝ 22,35%-ում։
 
Փորձագետները նշում են, որ տեղային սպառնալիքները մեծ վնաս կարող են պատճառել հատկապես կորպորատիվ օգտատերերին։ Նրանց համար առավել մեծ վտանգ են ներկայացնում տեղեկատվության հանովի կրիչները (USB-ֆլեշները, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտերը, արտաքին կոշտ սկավառակները)։ Չարագործները դրանց մեջ գրանցում են վնասաբեր ծրագրեր և թողնում ընկերությունների կամ դրանց հարակից տարածքներում։ «Գտած» հանովի կրիչը վերցնելով, անփույթ աշխատակիցները դրանք միացնում են աշխատավայրի իրենց համակարգիչներին և վարակում դրանք, իսկ այնուհետև վնասաբեր օբյեկտները կարող են տարածվել ընկերության ամբողջ ցանցով՝ դառնալով լրտեսության, ֆինանսական միջոցների և արժեքավոր տեղեկատվության գողության պատճառ։ Այդ իսկ պատճառով ընկերությունների տեղեկատվական անվտանգության մասնագետները պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը և պատշաճ վերահսկողություն սահմանեն  միացվող սարքերի նկատմամբ։ Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ և սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ