ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց եվրոպացի գործընկերներին են ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

21-10-2020 16:50:11   | Հայաստան  |  Հասարակություն
 


ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, կոմիտեի անդամներ Ռուբեն Ռուբինյանը («Իմ քայլը»), Արկադի Խաչատրյանը («Լուսավոր Հայաստան») և Իվետա
Տոնոյանը («Բարգավաճ Հայաստան») եվրոպական կողմի առաջարկով տեսակապով հանդիպում են ունեցել Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի և Ռասա Յուկնևիչիենեի հետ։
 
Հայկական կողմի ներկայացուցիչներն իրենց եվրոպական գործընկերներին ներկայացրել են Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունն ու դրանից դուրս գալու ելքերը՝ որպես այդպիսին նշելով, մասնավորապես, Արցախի սուբյեկտայնության ճանաչումը։
 
Պատգամավորներն անընդունելի և վտանգավոր են համարել այս պատերազմի կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը։
 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 191 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար