ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվե՞լ են Արցախի հարցում

21-10-2020 18:03:10   | Հայաստան  |  Վերլուծություն



Մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է երկու հարց՝ ԱՄՆ հետ Ռազմավարական հարձակողական զեն
քեր-3 պայմանագրի երկարաձգումը եւ Ղարաբաղի հարցը։ Դրանից հետո Ռուսաստանն առաջարկել է առանց նախապայմանների երկարաձգել պայմանագիրը, որն ամերիկյան կողմը մերժել է։ Երեկ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը զիջել է ԱՄՆ պահանջներին ու համաձայն է երկարացնել պայմանագիրը՝ սառեցնելով միջուկային մարտագլխիկների թիվը։
 
Վաշինգտոնը դեռ չի պատասխանել Ռուսաստանի զիջմանը, բայց փորձագետները ենթադրում են, որ Մոսկվան ու Վաշինգտոնը հնարավորություն ունեն գլոբալ համաձայնության հասնելու։ Համագործակցության հաստատման «ամենահարմար» հարթակը կարող է դառնալ ղարաբաղյան հարցը,
որտեղ Մոսկվան ու Վաշինգտոնն աշխատում են նույն ձեւաչափում։ Ղարաբաղյան կարգավորման ու ամերիկա-ռուսական ռազմավարական պայմանավորվածության կապվածության մասին է վկայում նաեւ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստի օրակարգը, որում ընդամենը երկու հարց է եղել։
 
Եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվեն ռազմավարական հավասարակշռության նկատմամբ վերահսկողության վերաբերյալ, եւ Մոսկվան պատրաստ է դրա համար զիջումների գնալ, դա կարո՞ղ է ազդել ղարաբաղյան կարգավորման վրա։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե Ղարբաղում իրավիճակը կարող է կարգավորվել Վաշինգտոնի հետ սերտ աշխատանքով:
 
Այսօր կարճաժամկետ այցով Մոսկվա է մեկնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որից հետո էլ կուղեւոերվի ԱՄՆ, որտեղ պետք է հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Այնտեղ է մեկնելու նաեւ Բաքվի արտգործնախարար Բայրամովը։ Եթե ԱՄՆ-ը հրադադար նախաձեռնի Ղարաբաղում, ապա դա կլինի երրորդ փորձը Ռուսաստանից ու Ֆրանսիայից հետո։ Մյուս կողմից, եթե Վաշինգտոնը հրադադար նախաձեռնի կամ միանա ռուսական նախաձեռնությանը, ապա պետք է հաստատվեն նաեւ դրա պահպանման հստակ մեխանիզմները։
 
Հրադադարի պահպանման ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը։ Ռուսական պաշտոնական շրջանակներն առաջարկում են ռուս խաղաղապահներին։ Ամերիկացիները դեռ 2015 թվականից առաջարկում են վերահսկողության մեխանիզմների գաղափարը։ Իսկ թե ինչ է առաջարկում Ֆրանսիան, այնքան էլ պարզ չէ։ Ժամանակին նախկին նախագահ Օլանդն առաջարկել է ոչ միայն վերիֆիկացիոն, այլ նաեւ պատժիչ մեխանիզմներ ներդնել։
 
Կա եւս մեկ հարց՝ որտեղ պետք է այդ մեխանիզմները դրվեն։ Այն գծով, որը կորոշի ռազմական գործողությունների ե՞լքը։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 710 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար