ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Դավիթաշենում և Կենտրոնում

21-10-2020 18:08:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի ստուգայցերը համավարակի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության կանոնների որոշ խախտումներ են արձանագրում։ Դրանք առավել նկատելի են հատկապես գեղեցկության սրահներում։
 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսչական խմբերը դիտարկում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված
պահանջների կատարումը։ Նորմերի չպահպանումը ենթադրում է տուգանք։
 
Օրական մի քանի տասնյակ ստուգայցի արդյունքների համաձայն՝ տնտեսվարողների մոտ նկատվող թերությունները հիմնականում տեղում շտկման ենթակա են։ Սակայն մտահոգիչ է հաճախորդների կողմից դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու երևույթը։ Երբեմն որոշ տնտեսվարողներ իրենք են մտահոգություն հայտնում, որ քաղաքացիներն անտեսում են դիմակ կրելու պահանջը։
 
Առավել հաճախակի խախտումներն առնչվում են ժամը 10-12-ը միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկմանը, գրանցամատյաները երբեմն լրացվում են հին ձևաչափով, որոշակի թերություններով։
 
Անվտանգության կանոնների վերաբերյալ տեղում տրամադրվում է խորհրդատվություն։
ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին՝ մի՛ թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 205 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար