ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Դավիթաշենում և Կենտրոնում


ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Դավիթաշենում և Կենտրոնում

  • 21-10-2020 18:08:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի ստուգայցերը համավարակի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության կանոնների որոշ խախտումներ են արձանագրում։ Դրանք առավել նկատելի են հատկապես գեղեցկության սրահներում։
 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսչական խմբերը դիտարկում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված պահանջների կատարումը։ Նորմերի չպահպանումը ենթադրում է տուգանք։
 
Օրական մի քանի տասնյակ ստուգայցի արդյունքների համաձայն՝ տնտեսվարողների մոտ նկատվող թերությունները հիմնականում տեղում շտկման ենթակա են։ Սակայն մտահոգիչ է հաճախորդների կողմից դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու երևույթը։ Երբեմն որոշ տնտեսվարողներ իրենք են մտահոգություն հայտնում, որ քաղաքացիներն անտեսում են դիմակ կրելու պահանջը։
 
Առավել հաճախակի խախտումներն առնչվում են ժամը 10-12-ը միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկմանը, գրանցամատյաները երբեմն լրացվում են հին ձևաչափով, որոշակի թերություններով։
 
Անվտանգության կանոնների վերաբերյալ տեղում տրամադրվում է խորհրդատվություն։
ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին՝ մի՛ թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play