Արցախի ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ


Արցախի ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ

  • 21-10-2020 18:28:38   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

 
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում հրապարակվել է «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դեմ Ադրբեջանի կողմից թիրախային հարձակումները՝ որպես պատերազմական հանցագործություն և հանցագործություն մարդկության դեմ» արտահերթ զեկույցը անգլերենով:
 
Զեկույցում ներկայացվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նպատակային խոցման փաստերը և դրանց վերլուծությունը միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի համատեքստում:
 
Ներկայացված փաստերը հիմնավոր կերպով ապացուցում են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական վայրագությունները ուղեկցվում են Արցախի տարածքում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության դեմ դիտավորյալ հարձակումներով:
 
2020 թ. հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերը հարվածային և ճշգրիտ կառավարվող անօդաչու թռչող սարքերով մի քանի ժամվա ընթացքում երկու անգամ թիրախավորված հարվածներ են հասցրել Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, որը Արցախի նշանավոր մշակութային և հոգևոր խորհրդանիշներից է:
 
Ադրբեջանի այս քայլը այդ երկրում իրականացվող հայատյացության և էթնիկ զտման պետական քաղաքականության մաս է կազմում: Այն նաև հայկական ծագմամբ քրիստոնեական ժառանգության նկատմամբ շարունակական ծայրահեղ անարգանքի դրսևորում է:
 
Զեկույցի բովանդակությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://artsakhombuds.am/hy/document/740...
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play