Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Վաշինգտոնին կոչ է արել ռազմական սարքավորումներ չտրամադրել Թուրքիային


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Վաշինգտոնին կոչ է արել ռազմական սարքավորումներ չտրամադրել Թուրքիային

  • 22-10-2020 10:05:38   |   |  Մամլո հաղորդագրություն

 
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ պետքարտուղարությանն է դիմել, որ Վաշինգտոնը Թուրքիային այլևս ռազմական սարքավորումներ չտրամադրի՝ Բայրաքթար տեսակի անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար, քանի դեռ Անկարան Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում աջակցում է Ադրբեջանին:
 
Հանձնախումբը նաև կոչ է արել, որ Պետքարտուղարությունը հետևողականորեն հետաքննի ԱՄՆ-ի օրենսդրության այն խախտումները, որոնք կապված են երրորդ կողմին ամերիկյան արտադրության զինատեսակներ կամ ռազմական սարքավորումներ տրամադրելու հետ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն