Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու և ամրապնդելու համար Հայրենիքը բոլորիս կարիքն ունի. Տավուշի մարզպետ


Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու և ամրապնդելու համար Հայրենիքը բոլորիս կարիքն ունի. Տավուշի մարզպետ

  • 22-10-2020 10:15:47   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

 
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։
 
«Սիրելի հայրենակիցներ, վարչապետի կոչին ի պատասխան՝ երեկոյան հանդիպել եմ Տավուշի համայնքապետերի եւ վարչական ղեկավարների հետ: Միահամուռ հաստատել ենք Հայրենիքի պաշտպանությանը բոլորիս զինվորագրվելու պատրաստակամության մասին:
 
Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։ Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու և ամրապնդելու համար Հայրենիքը բոլորիս կարիքն ունի: Յուրաքանչյուրս անենք առավելագույնը հանուն հաղթանակի, հանուն Հայաստանի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Չոբանյանը։
 
ՀՀ Տավուշի մարզպետ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն