Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը հաջողությամբ կանխվել են. ՊՆ խոսնակ


Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը հաջողությամբ կանխվել են. ՊՆ խոսնակ

  • 22-10-2020 09:44:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
 
«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են:
 
ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- գրել է խոսնակը:
 
ՀՀ ՊՆ խոսնակ
Նոյյան տապան  -   Հասարակություն