Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 2306 նոր դեպք, առողջացել 568 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 2306 նոր դեպք, առողջացել 568 քաղաքացի

  • 22-10-2020 11:14:39   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 70836 դեպք, որոնցից 49787-ն` առողջացած: 
 
 Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19591 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 5189 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 362293 թեստավորում:
 
Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 2306 նոր դեպք և 568 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1131 (ավելացել է ևս 10-ով) դեպք: 
 
ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 66, 81, 73, 70, 60 տարեկան կանայք և 69, 70, 68, 69, 58 տարեկան տղամարդիկ: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
 
Արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 327 է:
 
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
Նոյյան տապան  -   Հասարակություն