Կարևոր է, որ զինվորականների վճռականությունը վարակիչ դառնա թիկունքի համար. Հարությունյան

22-10-2020 13:10:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
 

«Սիրելի ՛ հայրենակիցներ
 
Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացած ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն են ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի
սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով:
 
Եվ այսօր շատ կարևոր է, որ նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ»,- ասված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրառման մեջ:
 
 
ԱՀ նախագահ
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 183 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար