Կարևոր է, որ զինվորականների վճռականությունը վարակիչ դառնա թիկունքի համար. Հարությունյան


Կարևոր է, որ զինվորականների վճռականությունը վարակիչ դառնա թիկունքի համար. Հարությունյան

  • 22-10-2020 13:10:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
«Սիրելի ՛ հայրենակիցներ
 
Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացած ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն են ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով:
 
Եվ այսօր շատ կարևոր է, որ նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ»,- ասված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրառման մեջ:
 
 
ԱՀ նախագահ
Նոյյան տապան  -   Հասարակություն