Անդրանիկ Փիլոյանին շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի կոչում


Անդրանիկ Փիլոյանին շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի կոչում

  • 22-10-2020 13:50:13   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:  
 
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
 
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանին պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,- ասվում է նախագահի հրամանագրում:
Նոյյան տապան  -   Հասարակություն