Ադրբեջանը կրակ է բացել Իրանի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ



22-10-2020 14:34:58   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Իրանի իսլամական հանրապետության խաղաղ բնակիչների տների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է իրանական Azariha լրատվականի թելեգրամի ալիքը, ու գրում, որ Իրանի սահմանամերձ բնակավայրերի տներ են փլվում՝ Իրանի սահմանների երկայնքով ադրբեջանական զորքերի ռազմական գործողությունների հետևանքով։
 
«Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայելու փոխարեն, Բաքվի զինված ուժերը տեղակայվեցին արեւելք-արեւմուտք ուղղությամբ։ Մյուս կողմից, Իրանի տարածքում նկատվում են անօդաչու թռչող սարքեր, իսկ իրանական սահմանին տեղակայել են ահաբեկչական խմբերի»,- գրում են թելեգրամ ալիքում։
 
WarGonzo -ն հայտնում է,որ Իրանը կարձագանքի  Ադրբեջանի զինված ուժերի կողմից իր տարածքի գնդակոծություններին։ Նա միաժամանակ հիշեցնում է, որ Իրանի իշխանությունները նախկինում մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ անպատասխան չեն թողնի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները։
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 194 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար