Սփյուռքի տարբեր համայնքներում սկիզբ առած նախաձեռնությունը նոր թափ է հաղորդում Համահայկական շարժմանը

22-10-2020 14:56:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամը երեկ  երեկոյան ազդարարեց «50 PLUS» համահայկական նախաձեռնության մեկնարկը, որն արդեն ԱՄՆ և Արմ Եվրոպայի հայ համայնքներում  բավական թափ է առել՝ ներգրավելով հազարավոր մարդկանց: 
 


«Սա մի նոր շրջափուլ է Հայրենիք-Սփյուռք արդեն բյուրեղացած կապերի։ Նախաձեռնության տրամաբանությունն է հիմնադրամի նվիրատուներին քաջալերել ընտրելու ամսական պարբերականությամբ աջակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին։ Դրա համար անհրաժեշտ է Հիմնադրամի կամ նրա տեղական մարմինների կայքէջերում իրենց առցանց վճարումները դարձնել ամենամսյա և փոխանցելու են 50 ԱՄՆ դոլար, եվրո կամ այլ արժույթով համարժեք գումար:
 
Եթե նախաձեռնությանը միանա 1
միլիոն հայ, ապա ամսական կհանգանակվի 50մլն, իսկ տարեկան արդեն 600մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Նման գումարների ներգրավման կանխատեսելիությունը և ամենամսյա հոսքը կօգնի էլ ապահովել վերակառուցման, զարգացման և մարդասիրական բազմաթիվ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև երկարաժամկետ պլանավորել տարբեր ռազմավարական խնդիրների լուծումները։ Հարկ եղած դեպքում Հիմնադրամը հնարավորություն կունենա անմիջապես արձագանքել  հայրենիքի կամ սփյուռքի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
«Այժմ համահայկական ռեսուրսների համախմբան իրական ժամանակն է, երբ միլիոնավոր հայեր կանգնած են ինչպես մեկ բռունց, որտեղ սակայն յուրաքանչյուրի ներգրավածությունը շատ կարևոր է։ 50PLUS-ը ինքնաբավ, հզոր ու հարատև Հայրենիք ունենալու գրավականն է։ Եկեք միանանք և ուս ուսի տված, իրար թիկունք պահած սարեր սասանենք ու վերակերտենք մեր ավելի հզոր ավելի ամուր հայրենիքը»,– իր խոսքում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
 
 «Հայաստան» համահայկական հիմնադրամ
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 144 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար