Փոփոխություն՝ բուհեր օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետներում


Փոփոխություն՝ բուհեր օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետներում

  • 22-10-2020 16:08:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման (վճարովի ուսուցում) ժամկետներում:
 
Մասնավորապես, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ:
 
Ուսումնական հաստատությունը դիմորդների գիտելիքի ստուգումը և հրամանագրումը պետք է իրականացնի մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը:
 
Դիմորդների հրամանագրման և նրանց կացություն տրամադրելու մասին համապատասխան տեղեկատվությունը ուսումնական հաստատությունները ԿԳՄՍ նախարարությանը պետք է ներկայացնեն մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը:
 
Փոփոխությունները պայմանավորված են նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակային իրավիճակով` տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն